10 փետրվարի 2011 - 13:52 AMT
Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո կհատկացնի երևանյան մետրոյի արդիականացմանը

ԱԺ պատգամավորները փետրվարի 10-ին 80 «կողմ», 0 «դեմ» և 8 «ձեռնպահ» ձայներով վավերացրել են Եվրոպական ներդրումային բանկի հետ «Երևանյան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի վերակառուցման առաջին փուլի մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է 2010-ի օգոստոսի 10-ին, Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն եվրո է հատկացնելու երևանյան մետրոյի արդիականացմանը: Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները:

Դրա հետ կապված` Արամյանը հիշեցրել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված 5 մլն դոլարը ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման մասն է: Եվս 5-ական մլն եվրո տրամադրելու են ՎԶԵԲ-ը և ԵՄ գործընկերության ներդրումային հիմնադրամը: