10 փետրվարի 2011 - 13:56 AMT
Սաուդյան Արաբիան սպառնում է Օբամային՝ սատարելով Մուբարաքին

Սաուդյան Արաբիան սպառնում է սատարել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, եթե Սպիտակ տունը նպաստի Եգիպտոսում արագընթաց իշխանափոխությանը, գրում է The Times-ը:

Հեռախոսազրույցում թագավոր Աբդալլան խնդրել է ԱՄՆ նախագահ Օբամային չնվաստացնել Մուբարաքին և զգուշացրել է, որ կֆինանսավորի Եգիպտոսին, եթե ԱՄՆ-ն հրաժարվի տարեկան 1,5 մլրդ դոլար ֆինանսական օգնությունից:

ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը Պարսից ծոցում հասկացրել է, որ հարկավոր է թույլ տալ Մուբարաքին մնալ նախագահ՝ ապահովելու համար անցումը խաղաղ ժողովրդավարության:

«Մուբարաքն ու Աբդալլա թագավորը ուղղակի դաշնակիցներ չեն, այլ մերձակա բարեկամներ են և թագավորը անտարբեր չի նայի, թե ինչպես են հեռացնում և նվաստացնում իր ընկերոջը»,- The Times-ին է ասել աղբյուրը սաուդյան մայրաքաղաքում: