10 փետրվարի 2011 - 14:18 AMT
Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում կազմակերպում է C++ լեզվի անվճար դասընթացներ

Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում կազմակերպում է ծրագրավորման C++ լեզվի անվճար երկամսյա թրենինգ սկսնակների համար: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ: Դասընթացները կսկսվեն փետրվարի 15-ից, շաբաթական 3 անգամ, օրը 2 ժամ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում: Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 11-ը: