10 փետրվարի 2011 - 15:51 AMT
Շահեն Կարամանուկյան. ԱՄՆ-ն և Եվրոպան Եգիպտոսի հարցում միասնական դիրքորոշում չունեն

ԱՄՆ և Եվրոպայի քաղաքական վերնախավը Եգիպտոսի հարցում միասնական դիրքորոշում չունեն, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնի ղեկավար Շահեն Կարամանուկյանը: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ` նվիրված Եգիպտոսի հասարակական-քաղաքական գործընթացներին: Նա նաև նշել է, որ հիմա շատ բարդ է կանխագուշակել իրադարձությունների հետագա զարգացումը, սակայն հավելել է, որ Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերը կարելի է բնութագրել որպես հեղափոխական:

Փորձագետի կարծիքով, ինչպիսի զարգացում էլ ստանան Եգիպտոսի դեպքերը, կարելի է վստահ ասել, որ Եգիպտոսը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, և 1952-ից երկրում գործող կառավարվող ժողովրդավարության մոդելն արդեն սպառել է իրեն: