10 փետրվարի 2011 - 15:52 AMT
Ո՞ւր է հեռանում հայկական բզինեսը

Ըստ Վրաստանի Հանրային ռեեստրի ծառայության տվյալների, ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ միայն նախորդ տարվա հունվարի 1-ից գրանցվել է մոտ 100 բիզնես-սուբյեկտ: Դրանցից 70-ը սահմանփակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 3-ը՝ բաժանմունքներ, 24-ը՝ անհատ ձեռներեցներ, ինչպես նաև մի քանի ոչ առևտրային կազմակերպություններ:

Բիզնեսի գրանցման ցուցանիշներով Վրաստանում բավականին ակտիվ են նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի ու Չինաստանի քաղաքացիները, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: