10 փետրվարի 2011 - 15:56 AMT
Հայաստանում հաստատվել է պետգնումների գործընթացի կազմակերպման կարգը

ՀՀ կառավարությունը փետրվարի 10-ի նիստում հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս պետգնումները կատարվում են տվյալ պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե գնման գինը չի գերազանցում 50 մլն դրամը և կառավարության սահմանած կարգով` եթե գնման գինը գերազանցում է 50 մլն դրամը։ Այս միջոցառումները Տիգրան Սարգսյանն անցումային է համարել, ինչը պայմանավորված է ԾԻԳ-երը նախարարություններին ինտեգրելու անհրաժեշտությամբ։