10 փետրվարի 2011 - 16:21 AMT
Վրաստանում հավաքված համակարգիչները նախատեսվում է արտահանել Հայաստան

«Ալգոռիթմ» ընկերությունը նախատեսում է Վրաստանում հավաքված համակարգիչներն արտահանել Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին, վկայակոչելով ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Գիորգի Կորոխաշվիլիին, հաղորդում է Business Վրաստանը: Նրա խոսքերով, դա Անդրկովկասում լինելու է առաջին նման գործարանը: Թբիլիսիի համակարգչային գործարանը կառուցվում է Վրաստանի կրթության նախարարության աջակցությամբ և Intel ընկերության հովանու ներքո: Ինչպես նշել է Կորոխաշվիլին, այդ պատճառով ընկերությունը նախատեսում է Վրաստանում հավաքված համակարգիչների արտահանումը հարևան երկրներ: Գործարանի շինարարությունը պլանավորվում է ավարտել հուլիսին, և առաջին փուլում գործարանը նախատեսում է թողարկել 60 հազար նեթբուքեր: