10 փետրվարի 2011 - 17:07 AMT
Վարդան Այվազյանը հերքել է Վրաստանում սեփական բիզնեսի մասին լուրերը

«Ես բիզնեսով չեմ զբաղվում, իսկ այն ընկերությունը, որի բաժնետերն եմ, զբաղվում է մետաղյա գործիքների արտադրությամբ և գործում է Չարենցավան քաղաքում»,- լրագրողներին ասել է տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով «168 ժամ» թերթի հրապարակումն այն մասին, որ նա իր բիզնեսը տեղափոխել է Վրաստան:

Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ գործարանում արտադրվող արտադրանքի կեսից ավելին իրացվում է արտասահմանում, բայց շահույթն այնքան մեծ չէ ընդլյանվելու համար, սակայն հնարավորության դեպքում ընկերությունն ընդլյանելու է իր գործունեությունը: