10 փետրվարի 2011 - 17:24 AMT
Պիտեր Սեմնեբի. ԼՂ-ում անվտանգության հետ կապված իրավիճակն առաջացնում է ԵՄ առանձնակի անհանգստությունը

Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները նախկինի նման իրենցից ներկայացնում են տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքներից մեկը: Այդ մասին Վիեննայում, հանդես գալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԼՂ-ում անվտանգության հետ կապված իրավիճակը հատուկ անհանգստություն է առաջացնում, և կոչ է արել ամրապնդել հրադադարի ռեժիմը: Նա նաև կոչ է արել Եվրամիությանը և այլ միջազգային կազմակերպություններին ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ:

«Միջազգային կազմակերպությունները պետք է պահպանեն հակամարտությունների կարգավորմանն ու լուծմանն ուղղված ջանքերը»,- ասել է նա և հավելել, որ, մասնավորապես, դա ներառում է տարածաշրջանում ԵԱՀԿ ակտիվ մասնակցությունը: