10 փետրվարի 2011 - 18:16 AMT
Նիկա Չիտաձե. ՆԱՏՕ-ն հաշվի է առնում Ռուսաստանի գործոնը` Կովկասում հակամարտությունների կարգավորմանը մասնակցելուց առաջ

Եթե ՆԱՏՕ-ն ավելի ակտիվանա Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու հարցում, ապա դա միայն դրական ազդեցությունւ կունենա տարածաշրջանի իրավիճակի վրա: Այդ մասին հայտարարել է վրաց փորձագետ Նիկա Չիտաձեն: «Ես կարծում եմ, որ տվյալ փուլում ՆԱՏՕ-ն չի փորձում ակտիվ կերպով ներգրավված լինել Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված գործընթացների մեջ: Բայց, հաշվի առնելով այդ կազմակերպության պոտենցիալը, որը Բալկաններում եղել է կայունության երաշխավոր, կարելի է ասել, որ տարածաշրջանի գործընթացներում ՆԱՏՕ-ի ակտիվ ընդգրկումը դրական կլինի»,- ասել է Չիտաձեն:

Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի ներգրավմանն այն գործընթացներին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, նա ասել է, որ այստեղ Դաշինքը հաշվի է առնում Ռուսաստանի գործոնը: «Բացի դրանից, ՆԱՏՕ-ն կենտրոնացրել է իր բոլոր ուժերն Աֆղանստանում»,- ասել է Չիտաձեն: