10 փետրվարի 2011 - 20:46 AMT
Գերմանացի փորձագետների համար արգելափակված iPhone-ի գաղտնագրեր ստանալը վեց րոպեի գործ է

Fraunhofer SIT փորձագետներին հաջողվել է առանց մուտքի կոդը կոտրելու վեց րոպեում ստանալ արգելափակված iPhone-ի գաղտնագրերը: «Հաքերներին» հաջողվել էստանալ փոստի, WiFi-կապի, որոշ կից ծրագրերի գաղտնագրերը` առանց մուտքի կոդը կոտրելու ստանալ փոստի, WiFi-կապի, որոշ կից ծրագրերի և այլ գաղտնագրեր: Միջոցը հիմնված է առկա ծրագրերի վրա, որոնք թույլ են տալիս ստանալ մուտքի կոդը (էքսպլոյտներ), իսկ դրանք մուտք են տրամադրում iOS ֆայլային համակարգի բաժիններին, անգամ եթե սարքն արգելափակված է: Այսպիսով, փորձագետներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ iPhone-ի օգտագործումը կորպորատիվ ցանցերում կարող է մի ամբողջ ցանցի մուտքի գաղտնագրի արտահոսքի հանգեցնել: