10 փետրվարի 2011 - 21:18 AMT
ԿՀՎ-ն չի բացառում Հոսնի Մուբարաքի հրաժարականի հնարավորությունը

Կենտրոնական հետախուզական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Լեոն Էդվարդ Պանետտան հայտնել է, որ մեծ հավանականություն կա, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն իր հրաժարականի մասին կհայտարարի այսօր երեկոյան: Ինչպես CNN-ին է հաղորդել բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան, հղում կատարելով եգիպտական կառավարությունից իր կապերին, Մուբարաքը համաձայնել է զիջել իշխանությունն իր փոխնախագահին:

Հիշեցնենք, որ իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հոսսան Բադրավին նույնպես հույս է հայտնել, որ Մուբարաքը կհրաժարվի լիազորություններից: