11 փետրվարի 2011 - 09:14 AMT
Տարվա վերջին աշխարհում նավթի սպառումը նոր ռեկորդ կսահմանի

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում նավթի համաշխարհային պահանջարկը ռեկորդային մակարդակի կհասնի: ՄԷԳ ամենամսյա հրապարակված զեկույցի համաձայն, սև ոսկու գլոբալ սպառումը 2011թ. վերջին պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի 90 մլն բարր./օր ցուցանիշը, հաղորդում է Reuters-ը:

ՄԷԳ-ը 2010-2011թթ. նավթի համաշխարհային սպառման աճի գնահատականը միջին հաշվով բարձրացրել է 120 հազ. բարր./օրով (նախորդ ամսվա կանխատեսման համեմատ):

Գործակալության հայտարարությունները հնչեցին նավթի բավական բարձր գների ֆոնին, որոնք տարվա սկզբին հասան 100 հազ. բարր./օրի: Համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը, Ասիայում աճող պահանջարկն ու իրադրության սրումը Մերձավոր Արևելքում, ինչը սպառնում է փակել Սուեզի ջրանցքը, նավթին թույլ չեն տալիս էժանանալ: 2010 և 2011 թվականներին նավթի սպառման ցուցանիշը բարձրացվել է ՄԷԳ փորձագետների կողմից` կապված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մեջ չմտնող ասիական երկրների կողմից սև ոսկու` չնախատեսված մեծ ծավալի սպառման և Հյուսիսային Ամերիկայի երկրների տնտեսական զարգացման հեռանկարների բարելավման հետ: