11 փետրվարի 2011 - 11:14 AMT
Էդվարդ Նալբանդյան. Բաքուն չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը, այլ միայն ավելորդ աղմուկ է բարձրացնում

Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթակոմիտեի վերաբացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության քննարկմամբ է զբաղվում արդեն տարիներ շարունակ առկա ձևաչափում, այլ փորձում է տեղափոխել այն այլ հարթակ: Այդ մասին Երևանում Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանը: Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է իր ներքին քարոզչությունը տեղափոխել արտաքին ասպարեզ: «Բաքուն փորձում է աղմուկ բարձրացնել, սակայն, ԵԽԽՎ ենթակոմիտեի նախորդ գործունեությունը ցույց տվեց, որ այդ կառույցը առանձնապես արդյունավետ չէ ղարաբաղյան կարգավորման առաջընթաց ապահովելու գործում»,-ասել է Նալբանդյանը: