11 փետրվարի 2011 - 12:01 AMT
2011 թվականի առաջին կեսին Հայաստանի նախագահը կմեկնի Կիև

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականի առաջին կեսին կայցելի Ուկրաինա: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի նախագահի առաջիկա այցին վերաբերող հարցեր են քննարկվել Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ հանդիպմանը, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: ՀՀ նախագահի Կիև այցելության շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

Ինչպես հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, ուկրաինացի նախարարի այցի շրջանակներում 2 փաստաթուղթ է ստորագրվել՝ «2011-12թթ. համագործակցության ծրագիր Հայաստանի ու Ուկրաինայի միջև» և «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ու Ուկրաինայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության ծրագիրը»: