11 փետրվարի 2011 - 16:06 AMT
Արամ Կարապետյան. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է օգտագործվել Իրանի հանդեպ ճնշում գործադրելու համար

Իրանի վրա ճնշում գործադրելու համար կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է դետոնատոր դառնալ տարածաշրջանի ապակայունացման համար»,- նշել է նա: Նրա կարծիքով, Արևմուտքի նպատակը հիմա Իրանն է, տարածաշրջանի ապակայունացումն անտարակույս ազդելու է երկրի ադրբեջանաբնակ հյուսիսի վրա: