11 փետրվարի 2011 - 16:31 AMT
Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականները հավաք են անցկացնում Երևանում

Փետրվարի 10-ից Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականները հավաք են անցկացնում Երևանում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: Հավաքը կընթանա մինչև փետրվարի 22-ը: Մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի, որոնցից 9-ը հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում:

Մինչև 19 տարեկանների հավաքականի մարզիչ Սուրեն Չախալյանը կփորձարկի 22 ֆուտբոլիստի հնարավորությունները, որոնցից 10-ը լեգիոներներ են: