11 փետրվարի 2011 - 18:23 AMT
«Արմավիայի» ուղևորների համար գարնանը հասանելի կդառնան Մյունխենը, Մադրիդն ու Ամրիտսարը

2011թ. մարտի 9-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել «Անմահության լճի» մոտ գտնվող Ամրիտսար սուրբ քաղաք: Ամրիտսարը Հնդկաստանում «Արմավիայի» ներկայության երկրորդ կետն է: Երևան-Ամրիտսար-Երևան չվերթը կիրականացվի շաբաթվա по 3/4 և 4/5 օրերին:

«Արմավիա» ընկերությունը նաև նոր կանոնավոր չվերթ է բացում դեպի Մյունխեն: Չվերթը կկատարվի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին 2011թ. մարտի 29-ից սկսած:

«Արմավիան» կանոնավոր չվերթեր կկատարի նաև դեպի Մադրիդ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին «Ամառ 2011» չվացուցակի շրջանակներում: