11 փետրվարի 2011 - 19:30 AMT
Ադրբեջանական շրջափակումը շատ թանկ է նստում Ղարաբաղի վրա

Արցախի Հանրապետության վիճակագրության համաձայն, 2009 թվականին ԼՂՀ-ն 13% տնտեսական աճ է արձանագրել: Այդ մասին Եվրասիական ամսագրին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Նրա խոսքով` տնտեսական դժվարությունները, որոնք բաժին են ընկել Արցախին, պայմանավորված են Ադրբեջանի շրջափակմամբ, ինչպես նաև Ղարաբաղի չճանաչված լինելու գործոնով, ինչը խանգարում է արտասահմանյան ներդրումների ներգրավմանը Ղարաբաղում: Խոսելով երկրի տնտեսության մասին` ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ զբոսաշրջությունը հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: