12 փետրվարի 2011 - 11:09 AMT
Թուրքիայում պետական հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է 163 սպա

Թուրքիայում դատարանի դահլիճում պետական հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է 163 սպա, որոնք անցնում են «Մեծ մահակ» գործով: Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, նրանք մեղադրվում են 2003թ. վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության տապալման նպատակով հեղաշրջման նախապատրաստման մեջ:

Ձերբակալվածների թվում են Թուրքիայի ՌԾՈւ նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը, ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըրթինը և այլոք:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին, մեղադրյալներին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում: