12 փետրվարի 2011 - 11:24 AMT
«Աերոֆլոտ օփըն» շախմատի փառատոնի 4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը միավորները կիսել է Իվան Լոպես Սալգադոյի հետ

Տեղի ունեցավ «Աերոֆլոտ օփըն» մրցաշարի հերթական՝ 4-րդ տուրը, որն անհաջող էր հայ գրոսմայստերների համար: Սերգեյ Մովսիսյանը միավորները կիսեց Իվան Լոպես Սալգադոյի հետ և այժմ 2,5 միավորով 20-րդ տեղում է: Տիգրան Պետրոսյանը ևս ոչ ոքի խաղաց, այս անգամ Դմիտրի Անդրեյկինի հետ (ՌԴ): Պետրոսյանը 2 միավորով 35-րդ տեղում է:

Չնայած նրան, որ Ավետիք Գրիգորյանը խաղացել է սպիտակներով, նա զիջել է չինացի շախմատիստ Ջիանչաո Ժոուին: Պարտվել է նաև Գրիգոր Սևակ Մխիթարյանը Բրազիլիայից, նա զիջել է Լիրեն Դինգին Չինաստանից:

Հինգերորդ տուրում Մովսիսյանը կխաղա Չանդա Սանդիպանի հետ (Հնդկաստան), Պետրոսյանը՝ Ալեքսանդր Մոտիլևի հետ (ՌԴ), Գրիգորյանը՝ Ալեքսանդր Խալիֆմանի (ՌԴ) հետ, իսկ Մխիթարյանը՝ Ջուն Չաոյի (Չինաստան) հետ: