Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների բոլոր հաշիվները: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես փոխնախագահ Օմար Սուլեյմանի՝ նախագահի հրաժարականի և իշխանությունը զինվորականներին փոխանցելու որոշումից հետո:
Մինչդեռ, ըստ ABC հեռուստաալիքի, Եգիպտոսի նախկին նախագահին կարող են պատասխանատվության կանչել պետական գանձարանի միջոցները յուրացնելու համար: Դատապարտյալի աթոռին կարող են հայտնվել նաև նրա ընտանիքի անդամները:
Եգիպտացի վերլուծաբանները խոսում են տասնյակ միլիարդ դոլարների մասին: Սակայն, ըստ հեռուստաալիքի, որը հղում է անում ԱՄՆ հետախուզության տվյալների վրա, Մուբարաքի ընտանիքի հաշվիների վրա ընդամենը կա 1-5 միլիարդ: «Մուբարաքը գող է, սակայն, ոչ գլոբալ մասշտաբի», գտնում է ABC TV-ն: