12 փետրվարի 2011 - 13:24 AMT
Բենիլյուքսի ադրբեջանցիները միանում են Իրանի դեմ իրենց եղբայրների պայքարին

Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը հանդես է եկել կոչով՝ «Իրան, ձեռքերդ հեռու Ադրբեջանական Հանրապետությունից»: Ինչպես ասվում է կոնգրոսի հայտարարության մեջ, Իրանը անհիմն հայտարարություններ է անում Ադրբեջանի պետականության դեմ:

«Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսը քննադատում է Իրանի հակաադրբեջանական քարոզչությունը և գնահատում է դա որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»,-ասվում է ուղերձում:

Ասվում է նաև, որ կոնգրեսը փետրվարի 19-ին Հաագայում (Նիդերլանդներ) Իրանի դեսպանատան առջև կազմակերպելու է բողոքի ցույց, հաղորդում է 1news.az-ը: