12 փետրվարի 2011 - 13:51 AMT
Տիգրան Դավթյան. Տնտեսական աճը Հայաստանում 2011թ. ավարտին կգերազանցի 4,6 տոկոսը

Տնտեսական աճը Հայաստանում 2011թ. ավարտին կգերազանցի բյուջեով նախատեսված 4,6 տոկոսը, գտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«4,6 տոկոսը իրատեսական թիվ է, այն նվազագույն մակարդակը, որ մենք պետք է ապահովենք: Ես վստահ եմ, որ դա կլինի նվազագույն ցուցանիշը, եթե չլինեն ֆորս-մաժորային հանգամանքներ: Նման ակնկալիքների համար բոլոր հիմքերը կան»,-ասել է նախարարը մամլո ասուլիսում:

Հայաստանի բյուջեով նախատեսված տնտեսական աճը կազմում է 4,6 տոկոս, գնաճը՝ 4±1,5 տոկոս: