12 փետրվարի 2011 - 17:41 AMT
Իշխող կոալիցիայում անհաղթահարելի տարաձայնություններ չկան, գտնում է Ստեփան Սաֆարյանը

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ իշխող կոալիցիայում չկան այնպիսի անհաղթահարելի տարաձայնություններ, որոնք կարող են դրա պառակտմանը կամ անսպասելի ելույթների հանգեցնել: Այդ մասին նա հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության V համագումարի շրջանակներում: «Իհարկե, Հայաստանն այն երկիրն է, որտեղ ոչինչ չի կարելի բացառել, սակայն այս դեպքում ես և' որպես վերլուծաբան, և' որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ոչ մի նախադրյալներ չեմ տեսնում, որոնք կարող են վկայել կոալիցիայի ներսում անհաղթահարելի տարաձայնությունների առկայության մասին»,- նշել է նա:

Փետրվարի 12-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական` հինգերորդ համագումարը վերընտրեց իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որն իր խոսքում վերահաստատեց «Բարգավաճ Հայաստանի» հավատարմությունը կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն: