14 փետրվարի 2011 - 09:34 AMT
ԱՄՆ-ն անհանգստանում է Հորդանանի ու Իսրայելի համար՝ Եգիպտոսի իրադարձությունների պատճառով

Փետրվարի 13-ին Կենտրոնակայանների պետերի միավորված կոմիտեի նախագահ, ծովակալ Մայքլ Մալլենը ժամանել է Մերձավոր Արևելք: Ինչպես ասել են Պենտագոնում, Հորդանան և Իսրայել այցելությունների ընթացքում Մալլենը կհաստատի, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ԱՄՆ առանցքային դաշնակիցներին Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Ամմանում Մալլենը հանդիպել է թագավոր Աբդուլլահի և բանակի ղեկավարության հետ: Մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերից հետո թագավորը չորեքշաբթի ընդունեց նոր կառավարության երդումը, որը խոստանում է ազատությունների ընդլայնում և քաղաքական բարեփոխումների արագացում:

Իսրայելում ծովակալը կխորհրդակցի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուի և նախագահ Շիմոն Պերեսի հետ, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գերենալ Բենի Հանցի հետ: Իսրայելի ղեկավարները մտահոգված են նրանով, որ փոփոխություններն Եգիպտոսում կանդրադառնան հարևան արաբական երկրների հետ հարաբերությունների վրա: