14 փետրվարի 2011 - 09:36 AMT
Եգիպտոսի ազգային թանգարանից գողացել են Թութանհամոնի 2 արձանները

Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Կահիրեի Եգիպտական ազգային թանգարանից գողացել են 18 պատմական նմուշներ, այդ թվում` Թութանհամոնի երկու արձանները, իր բլոգում հայտնել է Եգիպտոսի հնությունների գործերով պետական նախարար Զախի Հավասը:

Նախարարի խոսքերով, կորուստը նկատվել է այն բանից հետո, երբ Եգիպտական թանգարանի աշխատակիցները բողոքի զանգվածային ակցիաներից հետո նրան ներկայացրել են ցուցանմուշների գույքագրման վերաբերյալ զեկույց: Աշխարհահռչակ թանգարանից անհետացել են Նեֆերտիտիի հուշարձանը, էլ Տել Ամարնա բնակավայրից գրագրի արձանիկը, որտեղ գտնվում էր փարավոն Էհնաթոնի պալատը և այլն: