14 փետրվարի 2011 - 09:37 AMT
Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ այցելել է Իրան

Փետրվարի 13-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել է Թեհրան: Դա նրա առաջին պաշտոնական այցն է ԻԻՀ որպես նախագահ:

Նույն օրը Թուրքիայի նախագահին ընդունել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Այցի ընթացքում Գյուլը մտադիր է հանդիպել իրանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների հետ, այդ թվում` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի: Կողմերը քննարկելու են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման հարցերը: Գյուլին ուղեկցում է նախարարների և գործարարների մեծ պատվիրակություն: Սակայն, նրա խոսքերով, Իրանի միջուկային ծրագիրը չի քննարկվելու:

Վերջին ժամանակները Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունները սերտացել են, դրան նպաստում է Թուրքիայի կառավարության իսլամամետ դիրքորոշումը, արևմտյան գործընկերներից զգալի հեռացումը և Իսրայելի հետ հարաբերություների սրումը, գրում է MIGnews.com-ը: