14 փետրվարի 2011 - 10:01 AMT
Եգիպտական ԶԼՄ-ներ. Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է: Այդ մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները, հղում անելով հավաստի աղբյուրներին: Սակայն, պաշտոնապես այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

Ինչպես հաղորդել են աղբյուրները, վերջին ելույթի ժամանակ Մուբարաքը երկու անգամ կորցրել է գիտակցությունը: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Փետրվարի 11-ին 82-ամյա Մուբարաքը հրաժարական տվեց, որին նախորդեցին լայնածավալ հակակառավարական ցույցերը: Բարձրագույն զինվորական խորհուրդը, որին Մուբարաքը հանձնեց իշխանությունը, փետրվարի 13-ին որոշում կայացրեց խորհրդարանը լուծարելու և սահմանադրության գործողությունը կասեցնելու մասին: