Փետրվարի 13-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Grammy awards 2011 մրցանակաբաշխությունը: «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել է Arcade Fire խմբի «The Suberbs» ալբոմը:
«Լավագույն կանացի վոկալ» անվանակարգում հաղթել է Լեդի Գագան, իսկ «Լավագույն արական վոկալ» անվանակարգում` Բրունո Մարսը: Լավագույն ռոք ալբոմ անվանակարգում հաղթել է Muse խմբի «The Resistance» ալբոմը:
Էմինեմը, որը հավակնում էր պարգևների մեծամասնությանը, արձանիկներ է ստացել ոչ թե բոլոր 10 անվանակարգերում, այլ միայն երկուսում. «Լավագույն ռեփ կոմպոզիցիա»` Not Affraid, «Լավագույն ռեփ ալբոմ»` Recovery:
Սպասումներին հակառակ Ջասթին Բիբերը չարժանացավ «Տարվա լավագույն երիտասարդ կատարող» պարգևին, այն ստացավ երիտասարդ ջազային երգչուհի Էսպերանս Սպալդինգը: