14 փետրվարի 2011 - 12:18 AMT
Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը ATP վարկանիշում

Փետրվարի 14-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը:

Առաջին եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ առաջին տեղում Ռաֆայել Նադալն է (Իսպանիա) 12390 միավորով, երկրորդում՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 7965 միավորով, երրորդում՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7880 միավորով: