14 փետրվարի 2011 - 14:21 AMT
Ավագ դպրոցի դասագրքերը քննարկվում են ինտերնետում

Հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի 2011-2012 ուումնական տարվա համար նախատեսված ընդհանուր և հումանիտար հոսքի դասագրքերի նախագծերը: Քննարկման նպատակն է հասարակության լայն շերտերի մասնակցության միջոցով ստեղծել աշակերտների համար մատչելի և բովանդակալից դասագրքեր: Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ շահագրգիռ կազմակերպությունների, մասնագետների, ինչպես նաև ծնողների կողմից ստացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները կքննարկվեն և կարժանանան պատշաճ ուշադրության, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանը: