14 փետրվարի 2011 - 15:39 AMT
Ստեփանակերտի զինվորական մասերից մեկում մահացել է զինծառայող

Հերթական արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտի զինվորական մասերից մեկում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը, միջադեպի արդյունքում մահացել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը (ծնվ. 1989թ.):

Ինչպես հաղորդել է Սարգսյանը, դրա հետ կապված, 110-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ (ինքնասպանության հասցնում): Մանրամասները պարզվում են: