14 փետրվարի 2011 - 15:45 AMT
Հայկ Բաբուխանյան. «ՍԻՄ» կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցությունը նախատեսում է ինքնուրույն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Այլ կուսակցությունների հետ դեռ ոչ մի բանակցություն չենք վարում»,- նշել է նա: Միաժամանակ Բաբուխանյանը չի բացառել ընտրություններին մասնակցելու համար այլ քաղաքակական ուժերի հետ միավորվելու հնարավորությունը:

Նրա խոսքերով, կուսակցության կողմից անցկացված սոցիալական հարցումները վկայում են այն մասին, որ այն խորհրդարան մտնելու իրական հնարավորություն ունի, և կուսակցությունը հիմա վարկանիշով գրավում է 6-րդ տեղը: