14 փետրվարի 2011 - 19:38 AMT
Իրանում ձերբակալվել է IRNA լրատվական գործակալության նախկին ղեկավարը

Իրանում ձերբակալվել է IRNA պետական լրատվական գործակալության նախկին ղեկավար Աբդուլլահ Նասիրին, հաղորդում է SalamNews-ը:

Իրանական դատախազությունը թույլտվություն է տրամադրել երկրում պաշտնապես չգրանցված Մոջահեդների հեղափոխական իսլամական կազմակերպության անդամ հանդիսացող Աբդուլլահ Նասիրիին ձերբակալելու համար:

Աբդուլլահ Նասիրին IRNA գործակալությունը ղեկավարել է Իրանի նախագահ Մուհամմեդ Հատեմիի կառավարման տարիներին: