15 փետրվարի 2011 - 15:08 AMT
Իրանում Հայաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով

Իրանում Հայաստանի դեսպանատանը ոչինչ չի սպառնում, դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատում է սովորական ռեժիմով, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Թեհրանում դեսպանատան աշխատակիցը: Նրա խոսքերով, Իրանի հայ համայնքի շարքում երկօրյա բողոքի ակցիաների հետևանքով տուժածներ չկան:

Թեհրանի կենտրոնը համակած զանգվածային ցույցերի ընթացքում մահացել է մեկ մարդ: Տասնյակ ցուցարարներ վիրավորվել են, 200-ից ավել մարդ` ձերբակալվել: Հաղորդվում է, որ Թեհրանի կենտրոնում ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը: