15 փետրվարի 2011 - 16:49 AMT
Երիտասարդները մասնակցել են «Իմ արյունը` քո արյունն է» ակցիային

Փետրվարի 15-ին Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իրականացրին «Իմ արյունը` քո արյունն է» ծրագիրը, որի շրջանակում տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կամավորական սկզբունքներով մասնակցեցին անվարձահատույց արյունատվության ակցիային:

Ծրագրի նպատակն էր հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Այն հանդիսանում է առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերից մեկը և դրական ազդեցություն է թողնում նաև դոնորի առողջության վրա: