15 փետրվարի 2011 - 17:24 AMT
Երևանում տեղի կունենա Իրանի իսլամական հեղախոխությանը նվիրված միջազգային գիտաժողով

Փետրվարի 16-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Իրանի իսլամական հեղախոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովը: ԵՊՀ-ի եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած գիտաժողովը նվիրված է Իրանում իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին:

Գիտաժողովին կմասնակցեն դասախոսներ, մասնագետներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ վերլուծաբաններ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից: Զեկույցներով հանդես կգան նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, հայտնել է գիտաժողովի աշխատանքների համակարգող Մանե Մադոյանը: