15 փետրվարի 2011 - 19:08 AMT
Արմեն Մովսիսյանն իր վրացի պաշտոնակցի հետ կքննարկի Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարությունը

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած վրաց կառավարական պատվիրակության` Հայաստան կատարած մեկօրյա այցի շրջանակներում Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ կքննարկվի 400կՎ հզորությամբ Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարության հարցը: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք շինարարության տեխնիկական պայմանների և ֆինանսավորման մասին համաձայնագրերի կնքման վերջնական փուլ ենք մտնում, և մինչև տարվա վերջ կփորձենք սկսել շինարարությունը»,- ասել է նա:

Նախարարի խոսքով` Հայաստան-Վրաստան ԷՀԼ շինարարության համար ներդրումների ծավալը կկազմի մոտ 20 մլն ԱՄՆ դոլար, որը կհատկացնի գերմանական KfW բանկը: