16 փետրվարի 2011 - 09:40 AMT
AGRI գազի նախագծին միացել է Հունգարիան

Վրաստան-Ադրբեջան-Ռումինիա խտացված գազի տեղափոխման ոլորտի AGRI նախագծին միացել է Հունգարիան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության տեղեկատվության, նախարարները հանդիպել են Բուխարեստում փետրվարի 14-ին: Հանդիպմանը ներկա էին նախագծի մասնակից երկրների նախարարները:

Մասնակիցները համատեղ հռչակագիր են ստորագրել AGRI նախագծի վերաբերյալ, որի հիման վրա նախագծին կմիանա հունգարական MVM ընկերությունը: Բուխարեստում որոշվել են նաև տեխնիկատնտեսական ապահովմանն ուղղված հետագա քայլերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: