16 փետրվարի 2011 - 11:41 AMT
Փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը

Փետրվարի 15-ից տեղացած առատ ձյան եւ բքի պատճառով փետրվարի 16-ին ժամը 10:30-ի դրությամբ փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Վատ տեսանելիության եւ բքի պատճառով դժվարանցանելի է Դիլիջան-Սեւան թունելի հատվածը, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածը, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: