16 փետրվարի 2011 - 13:21 AMT
Արա Նռանյանը չի բացառել Հայաստանում սոցիալական խռովությունների հնարավորությունը

Հայաստանում հնարավոր են սոցիալական խռովություններ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունն իր գործողություններով առաջացրել է բնակչության լայն շերտերի դժգոհությունը:

«Ժողովրդական դժգոհության աճող ալիքը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»,- ասել է պատգամավորը և հավելել, որ եթե 2012-ին ազգաբնակչության կյանքում դրական փոփոխություններ չլինեն, ապա ժողովրդական դժգոհությունը կարող է լրջորեն ազդել ընտրությունների վրա: Այդ առումով Նռանյանն ընդգծել է, որ 2012-ը կարող է դառնալ բեկումնային: