16 փետրվարի 2011 - 13:28 AMT
Արա Նռանյան. Հայաստանի կառավարության քայլերը բարձրացնում են գնաճի ռիսկը

Գնաճի նվազեցմանը միտված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցները հանգեցնում են գնաճային ռսիկի բարձրացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը: Ըստ նրա, համաշխարհայնի շուկայում պարենամթերքի գնաճի պայմաններում կառավարության քայլրեն, ուղղված բնակչության գնողունակության նվազեցմանը, չեն կարող հաջողություն ունենալ:

Ինչպես նշել է պատգամավորը, եթե Հայաստանը ցանկանում է զարգացած երկիր դառնալ, ապա պետք է շեշտը դնի արտադրության զարգացման վրա, ինչպես նաև սովորի ապրել գնաճի պայմաններում: Պատգամավորը հավելել է, որ գնաճի դեմ հարկավոր է պայքարել պետական ռեզերվի օգնությամբ, ինչին Հայաստանի կառավարությունը ուշադրություն չի դարձնում: