Հակակառավարական ցույցեր են սկսվել Լիբիայում: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նավահանգստային Բենգազի քաղաքում գիշերը բախումներ են եղել ցուցարարների, ոստիկանության ու կառավարության կողմնակիցների միջև: Ըստ տեղի անկախ ինտերնետ-ԶԼՄ-ների տվյալների, բողոքի առիթ է հանդիսացել իրավապաշտպանի ձերբակալությունը:
Ցույցին մասնակցել է 500-600 մարդ: Ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը, սակայն Լիբիայի հեղափոխության առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, որը պաշտոնավարում է 1969թ., տապալելու կոչեն չեն հնչել, հաղորդում է RBC.ru-ն: