16 փետրվարի 2011 - 14:50 AMT
Թուրքիան ու Ադրբեջանը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

Առաջիկայում ակնկալվում է ընդլայնված կազմով թուրքական ռազմական առաքելության այցն Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ռազմական աղբյուրներին: Առաքելության կազմում կընդգրկվեն Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները, պաշտպանական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները: Այժմ ճշտվում է այցի ժամկետը:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն 2010թ. Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված «Ադրբեջանական Հանրապետության ու Թուրքական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» պայմանագրի իրագործման մեխանիզմները: