16 փետրվարի 2011 - 15:30 AMT
2010 թվականին աշխարհում 44 լրագրող է սպանվել

2010 թվականին աշխարհում 44 լրագրող է սպանվել: Այդ մասին ասվում է «Հարձակումներ մամուլի վրա» Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ամենամյա հաշվետվության մեջ: Ըստ կոմիտեի, 145 լրագրող նախորդ տարի ճաղերի ետևում է հայտնվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1996թ. ի վեր:

Լրագրողների ձերբակալությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Իրանին ու Չինաստանին: Լրագրողներից բացի վերջերս հաճախ են ձերբակալվում նաև բլոգերները:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Պակիստանը, հաղորդել է «Ամերիկայի ձայնը»: