«Աերոֆլոտ օփեն» միջազգային շախմատային փառատոնը մոտենում է ավարտին: Այն ընթանում է շվեյցարական համակարգով, նրա մեջ մտնում են երեք մրցաշարեր:
B մրցաշարում հաջող է հանդես գալիս հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: 8 տուրերից հետո նա հավաքել է 6.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա տարել է 5 հաղթանակ և երեք ոչ ոքի:
Ռուսաստանը ներկայացնող Պողոս Կարապետյանն առաջատարից ետ է մնում 0.5 միավորով և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 5-րդ տեղը: B մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի ևս 5 շախմատիստներ:
C մրցաշարում առաջնորդների լավագույն քառյակը կազմում են հայ շախմատիստները: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան օլիմպիադայի չեմպիոն Դավիթ Շահինյանը: Երկրորդ տեղում Արթուր Ղարագյոզյանն է, երրորդ տեղում` Տիգրան Սիմոնյանը, չորրորդ տեղում` Վարդան Խոջայանը: C մրցաշարում խաղում են ևս 5 հայ շախմատիստներ: