16 փետրվարի 2011 - 16:30 AMT
ՀՀ ՊՆ-ում կբացվի ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարան

Փետրվարի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայանալու է ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարանի բացումը: Այն հագեցած է ուսուցման ժամանակակից մուլտիմեդիական միջոցներով և անհրաժեշտ ուսումնական գրականությամբ ՊՆ սպաների պարապմունքների համար, որոնք ապահովում են փոխգործակցություն ԱՊՀ երկրների բանակների, ինչպես նաև զորամասերի հրամանատարների հետ, որոնք ուղարկվելու են սովորելու Գլխավոր շտաբի ակադեմիայում և Ռուսաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը, դասարանի բացմանը մասնակցելու են ՊՆ ղեկավարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը: