Օդեսայում փետրվարի 18-ին կայանալու է Համազասպ Բաբաջանյանի մասին գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կայանալու է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակի առթիվ:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դնելու նրա հուշատախտակին, հայտնում է Analitika.at.ua-ն: