Ադրբեջանը կարող է փչացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ և Պաղեստինի Պետության ԱԳՆ-ի միջև Ադրբեջանի Հանրապետությունում Պաղեստինի պետության դեսպանատան գործունեությանը նյութատեխնիկական աջակցության մասին համաձայնագրի» հաստատման վերաբերյալ:
Այս փաստը չի վրիպել Իսրայելի ուշադրությունից, քանի որ փաստաթղթերում օգտագործվել է «Պաղեստինի Պետություն» արտահայտությունը, «Պաղեստինի» փոխարեն, ավելի վաղ պաշտոնական Բաքուն կողմ է հանդես եկել Պաղեստինի պետության ստեղծմանը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Ադրբեջանի քաղաքական շրջանակներում արդեն ասում են, որ Իսրայելը զգուշացրել է, որ եթե Բաքուն չվերանայի իր քաղաքականությունը Պաղեստինի հարցում, Երուսաղեմը կպատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ: